ՀՀ առևտրային բանկերի ցանկը | Myrealty.am

Բանկեր

Բանկի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը:
 
 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ:
Բանկն ունի 58 մասնաճյուղ (ներառյալ Բանկի Կենտրոնական գրասենյակը), որոնցից 17-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև ավելի քան 200 բանկոմատ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: 

Անշարժ գույքի ձեռքբերման (գնման) հիփոթեքային վարկ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տրամադրում է Հիփոթեքային վարկեր այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն կայուն եկամուտ: Վարկերը տրամադրվում են անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն, առանձնատուն, այլ) ձեռքբերման (գնման) նպատակով:

Վարկի տրամադրման պայմաններ

  • Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը,
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով` ՀՀ դրամով և արտարժույթով,
  • Վարկի ժամկետը - առավելագույնը 180 ամիս, նվազագույն ժամկետ սահմանված չէ,
  • Վարկի նվազագույն գումարը – 1,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ,
  • Վարկի առավելագույն գումարը – 40,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ,
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը`ՀՀ դրամ – 14-16%, արտարժույթ – 11-14%,
  • Վարկի մարումները սահմանվում են հավասարաչափ ամսական մասերով կամ վարկի մայր գումարի հավասարաչափ մասերով՝ յուրաքանչյուր ամիս նախատեսելով տոկոսագումարների և վարկի մասնակի մարումներ,
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ,
  • Նվազագույն կանխավճարը սահմանվում է գնվող գույքի վաճառքի գնի նվազագույնը 30% չափով:
  • Վարկի ապահովման միջոց է հանդիսանում գնվող անշարժ գույքը, անհրաժեշտության դեպքում ապահովման միջոց կարող է հանդիսանալ նաև այլ անշարժ գույք, շարժական գույք, թանկարժեք մետաղներ, դրամական միջոցներ, երաշխավորություններ և այլն,
  • Վարկ հարաբերած գրավի արժեքը չպետք է գերազանցի 70%-ը:

 

Ազգային հիփոթեքային վարկեր գնման նպատակով

«ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ ՓԲԸ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության միջոցների հաշվին Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկեր:
Հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը: Համավարկառու կարող են հանդես գալ միայն դիմողի ամուսինը, դիմողի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները: Համավարկառուն պետք է հանդիսանա ռեզիդենտ ՀՀ քաղաքացի: Համավարկառուները վարկային պարտավորությունների շրջանակներում կրում են վարկառուի միևնույն պատասխանատվությունները:

Վարկի տրամադրման պայմաններ

  • Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն հասնի կենսաթոշակային տարիքը,
  • Արժույթը -ՀՀ դրամ
  • Վարկի նվազագույն ժամկետը - 120 ամիս
  • Վարկի առավելագույն ժամկետը - 180 ամիս
  • Վարկի նվազագույն գումարը - 1,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի առավելագույն գումարը - 25,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը - 13-15 %,
  • Վարկի մարումները սահմանվում են հավասարաչափ ամսական մասերով կամ վարկի մայր գումարի հավասարաչափ մասերով՝ յուրաքանչյուր ամիս նախատեսելով տոկոսագումարների և վարկի մասնակի մարումներ,
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ,
  • Կանխավճարը սահմանվում է ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վաճառքի գնի նվազագույնը 30%-ը: Նվազագույն կանխավճար կարող է սահմանվել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վաճառքի գնի 10%-ը, եթե ձեռք բերվող բնակելի անշարժ գույքից բացի գրավադրվում է նաև վարկառուին (համավարկառուին) պատականող այլ բնակելի անշարժ գույք,
  • Վարկի ապահովման միջոց է հանդիսանում ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը, անհրաժեշտության դեպքում` նաև դիմողին (համավարկառուին) պատկանող այլ բնակելի անշարժ գույքը և/կամ երաշխավորություն(ներ)ը,
  • Վարկ հարաբերած գրավի արժեքը չպետք է գերազանցի 70%-ը,
  • Վարկառուն (համավարկառուն) պետք է չունենա ընթացիկ ժամկետանց պարտավորություն, բոլոր գործող վարկային պարտավորությունները պետք է դասակարգված լինեն որպես ստանդարտ, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի գծով ուշացած օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:

 

Մատչելի Բնակարան երիտասարդ ընտանիքներին

Առավելություններ

Վարկերի տոկոսների մարմանն ուղղված գումարները սուբսիդավորվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Վարկի տրամադրման պայմաններ

  • «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրում են անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկեր ՀՀ տարածքում գտնվող բնակելի անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն) ձեռքբերման և բնակության նպատակով,
  • Վարկի համար կարող է դիմել երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-35 (ներառյալ) տարեկան, ռեզիդենտ ՀՀ քաղաքացի է, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը, կամ 18-35 (ներառյալ) տարեկան ռեզիդենտ ՀՀ քաղաքացի հանդիսացող միայնակ ծնող,
  • Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնց և հնարավոր համավարկառուների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800,000 ՀՀ դրամը կամ որոնցից (ամուսիններից) որևէ մեկն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք` բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը փաստացի բնակվող (հաշվառված) անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18,0 քմ-ից պակաս տարածք,
  • Վարկառուն (համավարկառուն) չպետք է ունենա ընթացիկ ժամկետանց պարտավորություն, բոլոր գործող վարկային պարտավորությունները պետք է դասակարգված լինեն որպես ստանդարտ, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի գծով ուշացած օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը,
  • Արժույթը-ՀՀ դրամ
  • Վարկի ժամկետը-120 ամիս,
  • Վարկի նվազագույն գումարը- 1,000,000 ՀՀ դրամ,
  • Վարկի առավելագույն գումարը- 17,500,000 ՀՀ դրամ,
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը - 10.5%,
  • Գնվող անշարժ գույքի ձեռք բերման առավելագույն արժեքը-25,000,000 ՀՀ դրամ,
  • Գնվող անշարժ գույքի առավելագույն գնահատված արժեքը-26,000,000 ՀՀ դրամ,
  • Վարկի մարումները սահմանվում են հավասարաչափ ամսական մասերով կամ վարկի մայր գումարի հավասարաչափ մասերով՝ յուրաքանչյուր ամիս նախատեսելով տոկոսագումարների և վարկի մասնակի մարումներ,
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ,
  • Կանխավճարը սահմանվում է ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վաճառքի գնի նվազագույնը 30%-ը: Նվազագույն կանխավճար կարող է սահմանվել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վաճառքի գնի 10%-ը, եթե բացի ձեռք բերվող անշարժ գույքից գրավադրվում է նաև վարկառուին (համավարկառուին) պատականող այլ բնակելի անշարժ գույք, կամ ձեռքբերվող բնակելի անշարժ գույքից բացի վարկառուի կողմից առաջարկվում է նաև երաշխավորություն` վարկ ստանալու դիմումը ներկայացնելու պահին ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից
  • Վարկի ապահովման միջոց է հանդիսանում ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը, անհրաժեշտության դեպքում` նաև դիմողին (համավարկառուին) պատկանող այլ բնակելի անշարժ գույքը և/կամ երաշխավորություն(ներ)ը,
  • Վարկ հարաբերած գրավի արժեքը չպետք է գերազանցի 70%-ը:

 

Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման վարկավորման պայմաններ ու սակագներ 

Վարկի պարամետրեր
Ձեռք բերվող գույք Գոյություն ունեցող և կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք
ՎարկառուիՀամավարկառուի  
եկամուտների հաստատում
առաջնային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 100%  
երկրորդային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 60%  
Վարկառուն/ Համավարկառուն կարող են չունենալ առաջնային եկամուտներ, այլ միայն երկրորդային եկամուտներ և հակառակը:Եթե երկրորդային եկամուտները ձևավորվում են միայն դրամական փոխանցումներից, ապա անհրաժեշտ է նաև առաջնային եկամտի առկայություն վարկառուի կամ համավարակռուի մոտ:
Արժույթ AMD
LTV(Վ/Գառավելագույն արժեքը AMD 70%
Վարկի առավելագույն գումար
25,000,000 AMD
Վարկի նվազագույն գումար
1,000,000 AMD
Տարեկան անվանական   
տոկոսադրույք AMD
 ¹
13.9%
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ


Անվանական տոկոսադրույքի փոփոխում

1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:

2. Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:

Առավելագույն ժամկետ
35 տարի - AMD
Նվազագույն ժամկետ
10 տարի - AMD
Մարման եղանակ Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)
Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծրագիր “Բնակարան երիտասարդներին" 

ՎարկառուիՀամավարկառուի  
եկամուտների հաստատում
առաջնային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 100%  
երկրորդային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 60%  
Վարկառուն/ Համավարկառուն կարող են չունենալ առաջնային եկամուտներ, այլ միայն երկրորդային եկամուտներ և հակառակը:Եթե երկրորդային եկամուտները ձևավորվում են միայն դրամական փոխանցումներից, ապա անհրաժեշտ է նաև առաջնային եկամտի առկայություն վարկառուի կամ համավարակռուի մոտ:
Արժույթ AMD
Տարեկան անվանական  
տոկոսադրույք

10.5%, (որից 8.5%-ը վճարում է վարկառուն, իսկ 2 %-ը սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից (ք.Երևանում գտնվող անշարժ գույքի համար; 
6.5% վճարում է վարկառուն, իսկ 4 %-ը սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից (ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի համար ))

Տոկոսագումար իհաշվարկման և 
վճարման կարգը
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ
Վարկ/գրավ առավելագույն 
հարաբերակցություն
70%
Անվանական տոկոսադրույքի փոփոխում

1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: 
2. Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորոն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:

Առավելագույն ժամկետ 15 տարի
Նվազագույն ժամկետ 10 տարի
Մարման եղանակ Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)
Վարկի առավելագույն գումար     17,500,000 AMD
Վարկի նվազագույն գումար 1,000,000 AMD
Վարկի տրամադրման եղանակ Միանվագ, անկանխիկ
Վարկի վաղաժամկետ մարման արգելք Առաջին տարին
Տուգանք Արգելքի ընթացքում (առաջին տարին) կիրառվում է տույժ վաղաժամկետ մարված գումարի 0.5%-ի չափով
Տուգանքի նվազագույն գումար 30,000 ՀՀ դրամ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծրագիր “Բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միության անդամներին" 

Վարկառուի/ Համավարկառուի եկամուտների հաստատում

առաջնային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 100%  
երկրորդային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 60%  
Առնվազն 6 ամիս ժամկետով կուտակային ավանդ ներդնելու դեպքում, որի ամսական ավելացումները հավասար կլինեն վարկի ամսական մարումների չափին` 

երկրորդային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 100% (եթե ունեն առաջնային եկամուտներ) 
երկրորդային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 80% (եթե չունեն առաջնային եկամուտներ) 
Վարկառուն/ Համավարկառուն կարող են չունենալ առաջնային եկամուտներ, այլ միայն երկրորդային եկամուտներ և հակառակը:

 

Արժույթ AMD
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն 80%
Տարեկան անվանական տոկոսադրույք 9,5% 
(որից 3% 2 տարի ժամկետով սուբսիդավորվում է "ԵՊՀ շրջանավարտների միություն" ՀԿ կողմից)
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ
Անվանական տոկոսադրույքի փոփոխում

 

  1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:
  2. Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորոն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:
Առավելագույն ժամկետ 20 տարի
Նվազագույն ժամկետ 10 տարի
Մարման եղանակ Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)
Վարկի առավելագույն գումար Սահմանված չէ
Վարկի նվազագույն գումար 1,000,000 AMD
Վարկի տրամադրման եղանակ

3 մասնաբաժիններով՝ 
Առաջին մասնաբաժինը տրվում է վարկը տրամադրելու մասին դրական որոշում կայացնելուց հետո:
Երկրորդ տրանշը տրվում է առաջին տրանշը տալուց 6 ամիս անց:
Երրորդ մասնաբաժինը տրվում է 100% ավարտման սեփականության վկայագիր ստանալուց հետո:         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ 0010, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 Հեռախոս` (374 10) 511205