Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր կենսաթոշակային վճարումների հետաձգման մասին օրինագծին

05.05.2016

Կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն տվեց մասնավոր սեկտորի համար մեկ տարով պարտադիր կենսաթոշակային վճարումների հետաձգման մասին օրինագծին։

Վճարումները հետաձգվել են մինչեւ 2018թ. Հարկային նոր օրենսգրքի պատճառով, որը մոտ ժամանակներս պետք է քննարկվի խորհրդարանում եւ ուժի մեջ է մտնելու միայն 2018-ից։

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Փիրումյանը նշեց, որ օրենսգիրքին պետք է հարմարեցնել հարկային ծառայության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը։ Աշխատանքները պլանավորում է ավարտել 2018թ. առաջին եռամսյակում։ Դրանից ելնելով՝ վճարումները պլանավորվում է պարտադիր դարձնել 2018թ. հուլիսից։

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US