Բիզնես կենտրոններ Երևանում | Վարձել Բիզնես կենտրոն | Myrealty.am

Բիզնես կենտրոններ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԻՄՊԵՐԻՈՒՄ ՊԼԱԶԱ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն - լավագույն միջավայրը Ձեր բիզնեսի համար 
Մեր գործունեության նպատակն է փոքր և միջին ձեռնարկատիրության գործարարներին հնարավորություն ընձեռել զարգացնելու իրենց բիզնեսը Հայաստանում՝ նրանց տրամադրելով ճարտարապետական լուծումներով և ոճային առանձնահատկությամբ գրասենյակային տարածքներ Երևանի գործարարության խաչմերուկ համարվող Կենտրոն համայնքում` հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը:

 

 

 

ՎԱՐՁԱԿԱԼՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

«Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնը գործարարներին և կազմակերպություններին հնարավորություն է տալիս վարձել հարմարավետ գրասենյակային և առևտրային տարածքներ՝ հագեցած կոմունալ և ինժեներական սպասարկման համալիր ցանցով: Կենտրոնն ապահովված է մալուխային արագագործ ինտերնետ կապով, էլեկտրաէներգիայի մատակարարման բարձրակարգ համակարգով: Գրասենյակային տարածքները համալրված են ջեռուցման, սառեցման և օդակարգավորման ժամանակակից միջոցներով՝ ճանաչված «Mitsubishi» ապրանքանիշի դիստրիբյուտորի կողմից: Հարկերի հասանելիությունը, բացի աստիճանավանդակից, ապահովված է նաև բարձրորակ «Schindler» ապրանքանիշի վերելակներով: «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնը մոնոլիտ շինություն է, որի 7 հարկերի ընդհանուր մակերեսը կազմում է 5615 քմ: Առաջին երկու հարկերի առաստաղի բարձրությունը 4.2 մետր է, իսկ 3-ից 7-րդ հարկերինը՝ 3.3 մետր: Ներկայումս «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնը Ձեզ է առաջարկում թվով 32 վարձակալության ենթակա տարածք: Վարձակալման համար առաջարկվող գրասենյակային տարածքների նվազագույն մակերեսը 43 քմ է, իսկ առավելագույնը` Ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան: Վարձակալվող տարածքները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ` Ձեր պահանջներին համապատասխան: Վարձակալությամբ տրվող գրասենյակային և առևտրային տարածքների քառակուսի մետրի արժեքը` սկսած 10 500 ՀՀ դրամից: Յուրաքանչյուր հարկում առկա են ընդհանուր օգտագործման սանհանգույցներ: Յուրաքանչյուր հարկ ունի նաև առանձին սանհանգույցով ապահովված մեկ գրասենյակային տարածք: Բոլոր հարկերն ունեն տեխնիկական անձնակազմ (տեխնիկական սպասարկման աշխատակիցներ), որոնց ծառայությունների մատուցումը կազմակերպում է բիզնես կենտրոնը: Բիզնես կենտրոնը հագեցած է նաև անվտանգության ժամանակակից և բարձրակարգ համակարգով ու սարքավորումներով։ Կենտրոնը զինված է հրդեհի ազդանշանային համակարգով, ներառյալ՝ հրդեհի ծխային և ջերմային ազդասարքերով, լուսաձայնային ազդարարով, որոնց առկայությունը երաշխավորում է կենտրոնի հաճախորդների գույքի անվտանգությունը։ Ի լրումն այլ ծառայությունների, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնն իր տարածքում գրասենյակային կամ առևտրային տարածք վարձող ընկերություններին կենտրոնի ավտոկանգառում տալիս է մեկ ԱՆՎՃԱՐ մշտական կայանատեղիի հնարավորություն։

 

 

ԿՈՆՖԵՐԱՆՍ ԴԱՀԼԻՃ

Կոնֆերանսների, խորհրդակցությունների կամ գործնական հանդիպումների անցկացման համար բիզնես կենտրոնն առաջարկում է կենտրոնի 3-րդ հարկում գտնվող, ոճային առանձնահատկությամբ օժտված կոնֆերանս դահլիճը: Առաջարկվող կոնֆերանս դահլիճը նախատեսված է մինչև 50 անձի համար և հագեցած է տեխնիկական ու կոմունիկացիոն անհրաժեշտ սարքավորումներով: Այն հագեցած է ելույթների տեսալսողական ներկայացմանն օժանդակող սարքավորումներով, համաժամանակյա թարգմանության խցով և թարգմանչական սարքավորումներով, խոսափողներով և բարձրախոսներով։ Միջոցառումների ժամանակ թարգմանության անհրաժեշտության դեպքում բիզնես կենտրոնը կարող է տրամադրել նաև թարգմանիչների ծառայություն։ Բիզնես կենտրոնը կարող է կազմակերպել նաև միջոցառման հյուրասիրությունը՝ ֆուրշետի տեսքով։

Հասցե. Հայաստան, Երևան 0010, Ամիրյան փողոց 4/7

Հեռ. +374 10 58 57 58

Բջջ. +374 55 11 50 00

Էլ.փոստ. info@imperiumplaza.am