Երեւանը հայտնվել է ռուսաստանցիների համար աշնանային ճանապարհորդությունների թոփ տասնյակում

19.09.2016

RoomGuru.ru հյուրանոցների որոնման ծառայությունը կազմել է ամենատարածված արտասահմանյան քաղաքների վարկանիշային ցուցակը՝  Ազգային միասնության տոնակատարության (նոյեմբերի 4-ին) հանգստյան օրերին ուղեւորությունների համար: Երեւանը մտել է տարածված ուղղությունների մեջ:

Նոյեմբերյան տոնական ուղեւորությունների համար արտասահմանյան քաղաքների թոփ տասնյակում ընդգրկված են Պրահան, Մինսկը, Տալլինը, Բաքուն, Թբիլիսին, Երեւանը, Վիլնյուսը, Ռիգան, Հելսինկին եւ Լոնդոնը:

RoomGuru.ru-ի տվյալներով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները նոյեմբերի սկզբին Երեւանի հյուրանոցներում կիջեւանեն միջինը երկու գիշեր եւ կեցության համար կծախսեն օրական 39 եվրո: Զբոսաշրջիկների համար քաղաքների առաջին տասնյակում ամենաէժանը  Մինսկն է (օրական 30 եվրո), իսկ ամենաթանկը՝ Լոնդոնը (100 եվրոյից ավելի):

Նոյեմբերի սկզբին զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված քաղաքների թոփ-10-ը.

1. Պրահա

2. Մինսկ

3. Տալլին

4. Բաքու

5. Թբիլիսի

6. Երեւան

7. Վիլնյուս

8. Ռիգա

9. Հելսինկի

10. Լոնդոն

 

 

Սղբյուր։ news.am

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US