Անշարժ գույքի գնահատում

28.11.2016

Գնահատման տեսությանը համաձայն, գնահատման ենթակա է ոչ թե անշարժ գույքի օբյեկտը ինքնին, այլ դրա նկատմամբ իրավունքը: անշարժ գույքի գնահատումը գնահատման գործունեության ամենատարածված տեսակներից մեկն է և ենթադրում է օբյեկտի նկատմամբ սեփականության կամ այլ իրավունքների (օրինակ, վարձակալության իրավունք, օգտագործման իրավունք, կառուցապատման իրավունք և այլն) արժեքի որոշում: Անշարժ գույքի գնահատումը բարդ գործընթաց է, որի նպատակն է այնպիսի գույքի արժեքի որոշում, որը անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու: Գնահատման օբյեկտներ են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, որն անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու: 

         Անշարժ գույքի գնահատման նպատակն է պահանջվող տեսակի արժեքի որոշումը, գործելով անկախ օբյեկտիվ և անաչառ: Իրատեսական գնահատում իրականացնելու և հիմնավորված արժեք որոշելու նպատակով չափազանց կարևոր է՝ ճիշտ հասկանալ գնահատման առաջադրանքը, պարզել գնահատման ենթակա արժեքի և իրավունքների տեսակները, ինչպես նաև տեղեկանալ գնահատման արդյունքների օգտագործման նպատակին: Այսպիսով գնահատման իրականացման գործընթացում անհրաժեշտ է հստակ տարբերակել գնահատման նպատակը՝ որպես գնահատվող արժեքի տեսակի որոշում, գնահատվող իրավունքները՝ որպես գնահատման և օտարման ենթակա գուքային իրավունքներ, ինչպես նաև գնահատման գործառույթը՝ որպես գնահատման արդյունքների օգտագործման նպատակ: Գնահատվող արժեքի տեսակի ընտրությունը պայմանավորված է գնահատման առաջադրանքի պայմաններով և գնահատման գործառույթով, ուստի գնահատման ենթակա արժեքի տեսակը պետք է համաձայնեցված լինի պատվիրատուի հետ: Գնահատման գործառույթը հանդիսանում է հիմնարար գործոն գնահատման նպատակի, սկզբունքների և մեթոդների ճիշտ ընտրության համար: 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US