Չինաստանը թողարկել է աշխարհի առաջին ամենաերկար քվանտային կապը

29.11.2016

Չինաստանը սպառողի դատին է հանձնել աշխարհի ամենաերկար քվանտային կապը, որի երկարությունը կազմում է 721 կմ, իսկ կատարավող աշխատանքները տևել են երեք տարի: Այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը:

Կապի նոր տեսակը թույլ է տալիս 11 միջանկյալ կայանների միջոցով կապել Հեֆեյ և Շանհայ քաղաքները: Ինչպես գրում է աղբյուրը, այն կհանդիսանա Պեկինը Շանհային միացնող քվանտային կապի շարունակությունը: Վերջինս ավարտին կհասցվի այս տարվա վերջին:

Հիշենցնեք, նաև, որ այս տարվա օգոստոսին Չինաստանն առաջին անգամ արբանյակ բաց թողեց՝ հատուկ նախատեսված քվանտային հաղորդակցությունների համար: Արբանյակի գլխավոր գործառույթը պիտի հանդիսանա տեղեկատվության քվանտային փոխանցումներն, ինչպես նաև Եվրոպայի (Վիենա) և Չինաստանի (Պեկին) միջև հաքերային հարձակումներից ապահովագրված կապի ապահովումը:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US