Համաշխարհային հարստության բաշխումը՝ ըստ Credit Suisse-ի

30.11.2016

Ըստ Credit Suisse-ի  ուսումնասիրության տվյալների, համաշխարհային հարստության բաշխումը նախորդ տարվա օրինակով խեղաթյուրված է մնացել: Ուսումնասիրության տվյալների բազան ցույց է տվել, որ աշխարհի չափահաս բնակչության 0.7 տոկոսին է պատկանում աշխարհի հարստության գրեթե կեսը, այն դեպքում, երբ ներքևի 73 տոկոսը կազմող յուրաքանչյուր բնակիչ տիրապետում է 10 հազար ԱՄՆ դոլլարից ավելի քիչ ունեցվածքի:

Credit Suisse-ի տվյալները.

Չափահաս բնակչության 3.5 միլիարդի 10 հազար ԱՄՆ դոլլար կարողությունը միասին վերցրած կազմում է համաշխարհային հարստության 2.4 տոկոսը: Ի տարբերություն նրանց, աշխարհի 33 միլիոն միլիոնատերերը կազմում են բնակչության ընդհամենը 1 տոկոսը, բայց տիրապետում են համաշխարհային հարստության 46 տոկոսին:

Անցյալ տարի ԱՄՆ-ի միլիոնատերերի և բարձր եկամուտ ունեցող անհատների թվաքանակի աննշան աճ նկատվեց, նույնը տեղի ունեցավ նաև Ճապոնիայում՝ իենի արժևորման շնորհիվ:

Ահա թե ինչպիսի տեսք ունի համաշխարհային հարստության բուրգը

 161124- global credit pyramid 2016 source credit suisse global wealth databook

Նրանք ովքեր գտնվում են բուրգի գագաթին, որը սկսվում է 1 միլիոն դոլլար նշանով, տիրապետում են համաշխարհային հարստության անցած տարվա նույն քանակին:

Հարստության բուրգի վերևի օղակները զբաղեցնում են ավելի քան 100 հազար դոլլար եկամուտ ունեցող անհատները, որոնք կազմում են դարասկզբի չափահաս բնակչության 5 տոկոսը:

Այդ համամասնությունը արագորեն աճում էր մինչև ֆինանսական ճգնաժամը՝ բավականին կայուն պահպանելով իր դիրքերը: Ներկայումս այն կազմում է համաշխարհային ծավալի 8.2 տոկոսը՝ ինչպես 2015-ի կեսերին:

ԱՄՆ-ում, որտեղ բնակվում են աշխարհի միլիոնատերերի 41 տոկոսը, գերակայում են հարստության լիգայի աղյուսակներում, այն դեպքում երբ Միացյալ Թագավորությունում պատկերը այլ էր:

Մեծ Բրիտանիան ամենաշատն է կորցրել գերբարձր եկամուտ ունեցող միլիոնոտերերի, որոնց ունեցվածքը սկսում է 50 միլիոն դոլլարից: Քանի որ տվյալներն արտահայտված են դոլլարով, ԵՄ-ի կազմից դուրս գալու քվեարկությունից հետո 18 տոկոս ֆունտի փլուզումը բազմաթիվ փոփոխությունների կհանգեցնի:

Բուրգի գագաթը՝ ըստ Credit Suisse-ի

 The top of the pyramid

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US