Դուբայի անշարժ գույքի շուկայում ավանդական տոնական ակցիա՝ գնիր բնակարան և ստացիր նվեր շքեղ ավտոմեքենա

09.01.2017

Դուբայի կառուցապատողները գնորդներին ներգրավելու համար, իրականացնում են արդեն ավանդական դարձած մարկետինգային ակցիա` թանկարժեք բնակարան գնելու դեպքում կարելի է ստանալ շքեղ մեքենա:

Այսպես, Damac Properties կառուցապատողը հայտարարել էր, որ իր էլիտար բնակարանները ձեռքբերելու դեպքում, գնորդը կստանա BMV i8 մակնիշի մեքենա կամ  Luxury սեգմենտի այլ մեքենաներ: Այս առաջարկը գործում է 163 հազար դոլլարից սկսած անշարժ գույք ձեռքբերելու դեպքում, Dubai Shopping Festival փառատոնի ընթացքում՝ դեկտեմբերի 26-ից հունվարի 28-ը:

Այդ ընկերությունը կանխատեսում է, որ առնվազն մինչև 2020 թվականը, Արաբական Միացյալ Էմիրություններում տարեկան սպասվում է 4-5% ՀՆԱ-ի աճ, որն էլ հարմար առիթ է էմիրատների քառակուսի մետրերի վրա ներդրումներ կատարել: Դուբայի անշարժ գույքի եկամտաբերությունը միջինը կազմում է 7-9%, որը 2-3%-ով ավելի բարձր է քան Լոնդոնում, Նյու-Յորքում կամ Փարիզում: Իսկ Դուբայի էլիտար թաղամասերում եկամտաբերությունը 10-12%-ի է հասնում, նշում են կազմակերպությունում:

Հիշեցնենք, որ անցած տարիներին այդ կառուցապատողը որպես նվեր առաջարկում էր այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են Aston Martin, Mercedes-Benz-GL Class և Mercedes-Benz SLK 200, իսկ իսկական շքեղ պենտհաուսի համար առաջարկում էին Lamborghini Aventador: 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US