Վաճառքի կհանվի 2 տասնյակից ավելի պետական անշարժ գույք

10.01.2017

Կառավարությունը պետական մի շարք հիմնարկներ վաճառքի է հանում: Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 29-ի նիստի օրակարգում: Ըստ նախագծի, պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված պետական սեփականություն հանդիսացող թվով 24 անշարժ գույք մրցույթով կօտարվի:

Մրցույթի պայմաններ են՝ օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանել՝ գնահատված արժեքի 75-ի չափով, գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը: Որոշման նախագծով սահմանվում է՝ եթե առաջին մրցույթի ժամանակ օտարման ենթակա գույքը չի վաճառվել, ապա նախատեսվում է նոր մրցույթ կազմակերպել, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը  նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 %-ի չափով:

Մրցույթում հաղթող ճանաչելու համար որոշ պայմաններ են սահմանվում՝ օտարվող գույքի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը` տարիների կտրվածքով:   Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 %-ի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ՀՀ արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 %-ն ուղղելով պետական բյուջե, 30%-ը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է  գանձապետական համապատասխան հաշվին:

Օտարման ենթակա պետական գույքերից են՝ «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի զբաղեցրած տնտեսական շինությունը, Երևան, Հալաբյան փողոց 22 ա  հասցեում գտնվող շենքի տարածք, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված՝ինֆեկցիոն մասնաշենքը, Սյունիքի մարզի Որոտան համայնքում գտնվող ձկնային տնտեսության տարածքը, Արթիկի վարժարանի շենքը,Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի 54 հասցեի ոչ բնակելի տարածք: 


 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US