Հայաստանում անշարժ գույքը թանկանում է

11.01.2017

2016 թվականին Հայաստանում անշարժ գույքի շուկայում աշխուժություն է նկատվել՝ գների թանկացում է եղել: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում բնակարանների գները մի փոքր աճել են:

Հրապարակավել են 2016 թավականի հունվար-նոյեմբերի գները, որոնք համեմատվել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Մեկ տարվա ընթացքում էական թանկացում է արձանագրվել Երևանի Ավան վարչական շրջանում, որտեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ն թանկացել է 1000 դրամով:

Դավթաշենում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ արժեքն ավելացել է 800, Արաբկիրում՝ 600, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400, Նոր Նորքում՝ 900, Շենգավիթում՝ 600, Աջափնյակում ու Մալաթիա-Սեբաստիայում՝ 900 դրամով:

Ամենաքիչը եղել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որտեղ բնակարանների մեկ քմ արժեքը թանկացել է ընդամենը 100 դրամով:

Մայրաքաղաքում չնչին թանկացել են նաև բնակելի տների գները: Ընդհանուր առմամբ՝ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ միջին արժեքը 2016-ին թանկացել է 700 դրամով, իսկ բնակելի տների մեկ քմ գինն անփոփոխ է մնացել:

Թանկացում է արձանագրվել նաև հանրապետության երկրորդ քաղաքում. Գյումրիում մեկ բազմաբնակարան շենքերում բնակարանների մեկ քմ արժեքը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 200, իսկ բնակելի տների մեկ քմ գինը՝ 500 դրամով: Ընդհանուր առմամբ՝ մարզերում մեծամասաբ բնակարանների գների թանկացում է եղել կամ գները մնացել են անփոփոխ:

Հանրապետության տարածքում ամենաթանկը Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակելի տների գներն են՝ մեկ քմ-ն 476 200 դրամ: Կենտրոնին հաջորդում են Արաբկիր, Նորք-Մարաշ, Դավթաշեն վարչական շրջանները: Ամենաէժանը Նուբարաշեն վարչական շրջանի բնակարաններն են:

Հայաստանի քաղաքներից ամենաէժանը Լոռու մարզի Շամլուղ և Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքների բնակարաններն են: Այս բնակավայրերում բազմաբնակարան շենքերում բնակարան կարելի է գնել՝ մեկ քմ դիմաց վճարելով ընդամենը 8000 դրամ: Այս գինը մի քանի տարի է անփոփոխ է:

 

 

 

 

Մայրաքաղաքում չնչին թանկացել են նաև բնակելի տների գները: Ընդհանուր առմամբ՝ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ միջին արժեքը 2016-ին թանկացել է 700 դրամով, իսկ բնակելի տների մեկ քմ գինն անփոփոխ է մնացել:Թանկացում է արձանագրվել նաև հանրապետության երկրորդ քաղաքում. Գյումրիում մեկ բազմաբնակարան շենքերում բնակարանների մեկ քմ արժեքը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 200, իսկ բնակելի տների մեկ քմ գինը՝ 500 դրամով: Ընդհանուր առմամբ՝ մարզերում մեծամասաբ բնակարանների գների թանկացում է եղել կամ գները մնացել են անփոփոխ:Հանրապետության տարածքում ամենաթանկը Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակելի տների գներն են՝ մեկ քմ-ն 476 200 դրամ: Կենտրոնին հաջորդում են Արաբկիր, Նորք-Մարաշ, Դավթաշեն վարչական շրջանները: Ամենաէժանը Նուբարաշեն վարչական շրջանի բնակարաններն են:Հայաստանի քաղաքներից ամենաէժանը Լոռու մարզի Շամլուղ և Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքների բնակարաններն են: Այս բնակավայրերում բազմաբնակարան շենքերում բնակարան կարելի է գնել՝ մեկ քմ դիմաց վճարելով ընդամենը 8000 դրամ: Այս գինը մի քանի տարի է անփոփոխ է:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US