Բարձրացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությունը

17.01.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Ախտորոշվել են գույքային իրավունքների գրանցման ենթակառուցվածքների ոլորտի հետևյալ խնդիրները՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գույքի ու դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների պետական գրանցման և դրանց վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալների ճշգրտման անհրաժեշտություն և տեղեկատվության տրամադրման ոչ ամբողջական էլեկտրոնային հասանելիություն և կադաստրային քարտեզներում անշարժ գույքի տեղադիրքի հնարավոր սխալների առկայություն:

Արդյունքում՝ կադաստրի համակարգի տեղեկատվությունն էլեկտրոնային առցանց միջոցով հասանելի չէ. կադաստրային քարտեզներից տրամադրվող տեղեկատվության մեջ հնարավոր են առանձին անհամապատասխանություններ:

Ինչ է արվել Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով՝

1. Ներդրվել է նաև բջջային հերթագրման համակարգ, որը հնարավորություն է տալիս բջջային հավելվածի միջոցով ստեղծել վիրտուալ կտրոն՝ ընտրելով սպասարկման գրասենյակը, ծառայությունը, ամսաթիվը և սպասարկման ցանկալի ժամը, այնուհետև, տեսնել  ստեղծած կտրոնը և ստանալ հաղորդագրություն:

2. 2016 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-166-Ն և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-167-Ն օրենքները: Մասնավորապես՝

  • կադաստրի համակարգի կողմից մատուցվող ծառայությունները նախատեսվել է տրամադրել նաև առավել արագացված ընթացակարգով` միևնույն օրը, երկու ժամվա ընթացքում
  • ամբողջ համայնքի կտրվածքով կադաստրային քարտեզների տրամադրման վճարի չափը նվազեցվել է շուրջ 10 անգամ 
  • հասցեի գրանցման և գրանցված հասցեի փոփոխման գրանցման համար նախատեսված 2000 դրամի չափով վճարը հանվել է
  • իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման վճարի չափը 7000 դրամից դարձել է 5000 դրամ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերինը` 1000 դրամ
  • Համակարգում 2012 թ. ստեղծված 11 տարածքային ստորաբաժանումից ու 47 սպասարկման գրասենյակից օպտիմալացման արդյունքում ներկայում մնացել է 7 ստորաբաժանում և 41 գրասենյակ, կոմիտեի աշխատակազմի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում 2017 թ. կապահովվի ևս 199 մլն դրամի տնտեսում (կրճատված հաստիքների թիվը՝ 60, աշխատակազմի գծով տնտեսում շուրջ 169 մլն դրամ և ՊՈԱԿ-ների մասով՝ շուրջ 30 մլն դրամ): 


 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US